
2003 - 2005թթ. կատարած աշխատանքները
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 2005 թ. տարեվերջին իրականացվել են մի շարք բիզնես - ծրագրեր, և ավելի քան 60 մարդ ապահովվել է աշխատատեղով:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի
թիվ 3 դպրոցում, թիվ 1 մսուր - մանկապարտեզում կառուցվել է ջեռուցման
լոկալ համակարգ, թիվ 3 մսուր - մանկապարտեզում կատարվել են
վերանորոգման աշխատանքներ:
Կազմակերպության միջնորդությամբ Չարենցավան քաղաքում հաճախակի
կազմակերպվել են հանդիպումներ, կլոր սեղաններ տեղական ինքնակառավարման
մարմինների և բնակչության միջև, որոնք բնակչությանը
հնարավորություն են ընձեռել ներկայացնել իրենց պահանջներն ու
կարիքները:
Չարենցավան քաղաքում ամառային արձակուրդների ընթացքում
քաղաքի անապահով ընտանիքների 106 երեխաների համար կազմակերպվել է
ամառային հանգստի ճամբար: Չարենցավանի հաշմանդամ երեխաների համար
կազմակերպվել է բարեգործական համերգ, և հավաքված ողջ հասույթը
տրամադրվել է նրանց ընտանիքներին:
Չարենցավան քաղաքի մերձակա Օզանլար
գյուղում անցկացվել է հոսանքագիծ, խմելու ջրի խողովակաշար, իսկ Ֆանտան
գյուղին նվիրվել է գյուղը ոռոգման ջրով ապահովելու պոմպ:![]()
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ստեղծվել է "Երիտասարդական կենտրոն": Սկզբնական շրջանում կենտրոնում բացվել են և հիմա էլ գործում են.
Անգլերեն լեզվի դասընթացներ
Համակարգչային դասընթացներ
Արհեստագործական դասընթացներ
Կար ու ձևի արհեստանոց
"Երիտասարդական կենտրոնը" հետագայում վերանվանվել է "Ռեսուրս կենտրոն" և գրանցվել որպես առանձին բարեգործական հասարակական կազմակերպություն /ԲՀԿ/
"Ռեսուրս կենտրոն"-ին կից գործում են հետևյալ բաժինները.
Տնտեսագիտական բաժին, որը կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական սեմինարներ և հնարավորություն է ընձեռում սկսնակ ձեռնարկատերերին` կողմնորոշվել բիզնես – պլան գրելիս.
Իրավաբանական բաժին, որը անվճար խորհրդատվական ծառայություն է մատուցում սոցիալական և մարդու իրավունքների հետ կապված հարցերում, ինչպես նաև տեղական հեռուստաընկերության միջոցով անցկացվում են թեմատիկ հաղորդաշարեր.
Ինֆորմացիոն բաժին, որն ինֆորմացիոն կապ է ստեղծում քաղաքի և մոտակա գյուղերի միջև:
Գործում է նաև կինոթատրոն, որտեղ քաղաքի բնակիչները կարող են ծանոթանալ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան կինեմատոգրաֆիստների գործերին:
Չարենցավանում գործող "Կանանց
կենտրոն" կազմակերպությանը տրամադրվել են միջոցներ` գործող գրադարանի
հարստացման համար, ապահովել նաև համակարգչային տեխնիկայով:
Լույս է ընծայվել "Նոր Չարենցավան"
թերթը, որն արդեն հեղինակություն է վայելում տեղի բնակիչների
շրջանում: ![]()
Այս ծրագրի շրջանակներում
Կազմակերպվել և գործում է
"Թեժ գիծը"
(+374 10 25 92 69),
որը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է անվճար խորհրդատվություն եվրոպական
երկրներում, մասնավորապես Չեխիայի Հանրապետությունում գործող միգրացիոն
օրենքների մասին:
Կազմակերպվել են "Միգրացիա"
թեմայով ռադիո և հեռուստահաղորդումներ ՌադիոՀԱՅ
ռադիոկայանով /FM 104.1/ և ԱրմենԱկոբ հեռուստաընկերությամբ, վերջինով
նաև ցուցադրվել են ֆիլմեր:
Կազմակերպությունն “Ինտերնյուս”
ՀԿ-ին կից Ալտեռա ՍՊԸ-ի հետ համատեղ նկարահանել է "Տոմս մեկ
ուղղությամբ" փաստավավերագրական ֆիլմը: Այն 2006-ի մայիսին ցուցադրվել
է "Երկիր Մեդիա" հեռուստաընկերությամբ և առաջացրել
հեռուստադիտողների հետաքրքրությունը :
Կազմակերպվել են բանավեճեր,
քննարկումներ, սեմինարներ տարբեր սոցիալական խմբերին պատկանող անձանց
հետ:
Տպագրվել է տեղեկագիր` ուղղված
Հայաստանի քաղաքացիներին, ովքեր որոշել են բնակվել և աշխատել Չեխիայի
Հանրապետությունում:
| Նորություններ |
Սյուն թվականի օգոստոսի 28-ին "People in Need” չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակությոունում կհրավիրի “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի Ղեկավար հանձնաժողովի երկրորդ հանդիպումը ...
“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում Չարենցավան քաղաքում ավարտվեցին ...
Նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանի գյուղերում իրականացնել զարգացման ծրագրեր
Գեղարքունիքի մարզում “People In Need” ընկերությանան հայաստանյան մասնաճյուղի կողմից ընտրվել է Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ ընկերության ղեկավար Էդուարդ Սարկիսյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռիտա Հովհաննեսյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել տարածաշրջանի 11 համայնքապետերի և լայն հասարակության հետ ...
“PEOPLE IN NEED” ընկերության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն այժմ գործում է ...Եթե որոշել եք մեկնել արտերկիր, ապա ծանոթացեք այդ երկրում գործող միգրացիոն օրենքներին` օգտվելով ...