
2006 թ.-ին կատարված աշխատանքները
Ընկերությունը
Կոտայքի մարզի Մեղրաձոր, Փյունիկ, Արտավազդ գյուղերում շարունակելու է
դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները:![]()
Կոտայքի մարզի բնակիչների սոցիալ- տնտեսական վիճակի կայունության հաստատման ծրագիր:
Հումանիտար և սոցիալական ծրագրերի իրականացում:
Կազմակերպությունում գործում է "Թեժ գիծ"` +37410/
25 92 69
հեռախոսահամարով, որը խորհրդատվական ծառայություն է մատուցում ՀՀ
քաղաքացիներին եվրոպական երկրներում` մասնավորապես Չեխիայի
Հանրապետությունում գործող միգրացիոն օրենքների մասին:
ՌադիոՀայ
ռադիոկայանով / FM 104.1 / ուղիղ եթերով մայիս ամսից սկսած ամեն
ամսվա վերջին ուրբաթ օրը հեռարձակվում է "Հայը և
միգրացիան" հաղորդաշարը, որի եթերում քննարկվում են Հայաստանում
և եվրոպական տարբեր երկրներում գործող միգրացիոն օրենքներն
ու միգրացիոն հիմնահարցերը:
"Երկիր Մեդիա"
հեռուստաընկերության հետ համատեղ սեպտեմբերից
հեռարձակվում է հաղորդաշար` "Երազանքի ետևից", որը հիմնված է իրական
դեպքերի և փաստերի վրա: Այն կբացահայտի ապօրինի միգրացիայի դաժան
հետևանքները: Երևույթն ընդհանրապես կմեկնաբանվի մասնագետների
կողմից:
Շարունակվում է
հանդիպումների և կլոր սեղանների կազմակերպումը տեղական
կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների
միջև` միգրացիայի մասին հավաստի ինֆորմացիա տարածելու նպատակով:
Ռադիո հաղորդաշարեր
Մայիս ամսից սկսած` ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ՌադիոՀայ ռադիոկայանով / FM 104.1/ հեռարձակվում է "Հայը և միգրացիան" թեմայով հաղորդաշար:
Հաղորդումը վարում Է Նորա Աբրահամյանը:
Հաղորդում 26.05.2006թ.: Թեման` “People in need” –ը և միգրացիան : Հաղորդման հյուրը People in need կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության աշխատակից Անուշ Համբարձումյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
Կազմակերպությունը Հայաստանում: Նրա առաքելությունը:
Ինչ է միգրացիան:
Միգրացիան Հայաստանում:
Վիճակագրական տվյալներ:
Ինչով են զբաղվում հայ միգրանտները արտերկրում:
Ինչպիսի հարցերով են դիմում թեժ գծին:
Հաղորդում 30.06.2006թ.: Թեման` "Աշխատանքային միգրացիա", հյուրը` ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի գլխավոր մասնագետ Համբարձում Աբրահամյան:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
Գոյություն ունի, արդյոք Հայաստանում աշխատանքային միգրացիայի մասին մշակված օրենք:
Կան կնքված պայմանագրեր աշխատանքային միգրացիայի վերաբերյալ որևէ պետության հետ:
Պետության կողմից որևէ ձևով վերահսկվում են այն գործակալությունների աշխատանքները, որոնք կազմակերպում են արտագնա աշխատանքները:
Ինչպես է կազմակերպվում միգրանտների վերադարձը հայրենիք:
Հաղորդում 28.07.2006թ.: Թեման "ՈՒսանողական միգրացիա", հյուրը` "Բրիտանական խորհուրդը Հայաստանում" կազմակերպության աշխատակից Մարիամ Մովսիսյան, որը տեղեկատվական և կրթական ծրագրերի համակարգողն է:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը
Կարճ ինֆորմացիա կազմակերպության գործունեության մասին
Ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն օտարերկրյա քաղաքացիները Բրիտանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար:
Ինչպես են կազմակերպվում ուսանողների հավաքագրման աշխատանքները ՀՀ-ում:
Աշխատում է, արդյոք կազմակերպությունը ՀՀ-ում գործող բուհերի հետ:
Ինչպիսի կոնտակտների մեջ է կազմակերպությունը արտերկիր ուղարկված ուսանողների հետ:
ՈՒսման ընթացքում ուսանողը հնարավորություն ունի ճամփորդելու:
Հաղորդում 25.08.2006թ.: Թեման` " Միգրացիոն օրենսդրություն", հյուրը` Միգրացիայի միջազգային կազմակերպության /ՄՄԿ/ ծրագրերի զարգացման և իրականացման բաժնի ղեկավար Նելլի Սեդրակյան:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
Կարճ ինֆորմացիա կազմակերպության գործունեության մասին:
Վիզայի ինչպիսի տեսակներ գոյություն ունեն:
Ինչպես կարելի է արտերկրում մշտական բնակություն հաստատել:
Ինչ է իրենից ներկայացնում ադմինիստրատիվ արտաքսումը:
Ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ արտերկրում աշխատելու համար:
Աշխատանքային պայմանագրեր
Հաղորդում 29.09.2006թ.: Թեման "Մարդու իրավունքները ", հյուրը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետ Մերի Խաչատրյան:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
Ով է դիմում Մարդու իրավունքների պաշտպանին /այսուհետև` Պաշտպան/:
Ինչ լիազորություններ ունի պաշտպանը:
Ինչքանով են պաշտպանի որոշումներն իրականացվում ՀՀ-ում:
Արդյոք դիմելով պաշտպանին դիմողը չի զրկվում այլ հնարավորություններից:
Անձը, որ առանց հիմքի արտաքսվել է արտերկրից, իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել պաշտպանին:
Արտերկրում դատապարտված ՀՀ քաղաքացիներին ինչպիսի օգնություն է ցուցաբերում պաշտպանը:
Հաճախ արտագնա աշխատանքների ընթացքում ոտնահարվում են մարդու իրավունքները . տվյալ անձն այդ դեպքում կարող է դիմել պաշտպանին:
Հաղորդում
27.10.2006թ.:
Թեման, "Միգրանտների հոգեբանությունը", հյուրը`
հոգեբանական գիտությունների դոկտոր Նաիրա Հակոբյան:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
Երբևիցե աշխատել եք միգրանտների հետ արտերկրում:
Ինչը կարող է դրդել մարդուն լքել իր երկիրը:
Ինչպիսի հոգեբանական վիճակում կարող են գտնվել մարդիկ հայրենիքից դուրս գտնվելով:
Ինչպիսին կարող է դառնալ մարդը օտարության մեջ:
Կան մարդիկ, ովքեր հայրենիքում իրենց լիարժեք չեն զգում և իրենց թվում է, թե դրսում իրենք իրենց լիարժեք մարդ կզգան: Ինչպես կարելի է նկարագրել նրանց հոգեբանական վարքը:
Արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից շատերի երազանքները` կապված "Ավետյաց" երկրի հետ, ի չիք են դառնում: Նրանց ապրումները:
Ինչպես է բացատրվում այն
մարդկանց հոգեբանական վարքը, ովքեր` անկախ արտերկրում կրած իրենց
անհաջողություններից, վերադառնալով հայրենիք, դարձյալ փորձում են
մեկնել:
Հաղորդում 24.11.2006թ.: Թեման " Միգրացիոն օրենսդրություն" , հյուրը` ՀՀ. ԱԳՆ հյուպատոսության բաժնի պետ Տիգրան Սեյրանյան:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
Հյուպատոսական վարչության ընդհանուր գործունեությունը:
Արտերկրում հյուպատոսության կողմից լուծվող խնդիրները:
Եթե տվյալ արտասահմանյան պետությունում չկա դեսպանատուն, ում պետք է դիմի հայ միգրանտը անհրաժեշտության դեպքում:
Եթե արտերկրում հայ միգրանտը կորցրել է անձնագիրը, ում պետք է դիմի, և ինչ կարգով կարող է վերականգնել անձնագիրը:
Արտերկրում գործող հյուպատոսարաններն ինչ օժանդակություն են ցուցաբերում տեղի հայ միգրանտներին:
Գոյություն ունեն պետական ծրագրեր ՀՀ-ից ապօրինի միգրացիան կանխարգելելու համար:
Ինչպիսի միջպետական պայմանագրեր կան արտերկրից Հայաստան ներգաղթող հայ քաղաքացիների համար:
Վերադարձողները ստանում են, արդյոք, պետական աջակցություն:
Միգրացիոն
դաշտը կարգավորող օրենքներ գոյություն ունեն ՀՀ-ում:![]()
Հաղորդում
29. 12. 2006թ.:
Թեման` "Մամուլը և միգրացիան", հյուրը`
"Հայաստանի Հանրապետություն" պաշտոնաթերթի լրագրող Գալուստ Նանյան:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը .
Մամուլը և միգրացիան:
Ինչքան ժամանակ է, որ պետական մամուլը ուշադրություն է դարձնում միգրացիոն հիմնախնդրին:
Պետական, թե ոչ պետական մամուլն է հաճախակի անրադառնում միգրացիոն հիմնախնդրին:
Միգրացիայի մասին տեղեկություններ և վիճակագրական տվյալներ հրատարակելու ինչպիսի աղբյուրներից է օգտվում մամուլը:
Վերադարձողների մասին նյութեր գրելիս լրագրողներն են դիմում
վերադարձողներին, թե վերադարձողներն են դիմում լրագրողներին:![]()
Հեռուստատեսային հաղորդաշարեր
"Երկիր Մեդիա"
հեռուստաընկերության հետ համատեղ սեպտեմբերից հեռարձակվում է "Երազանքի
հետևից" հաղորդաշարը, որը քննարկում է միգրացիոն հիմնախնդիրները`
հիմնված իրական դեպքերի և փաստերի վրա:
Նախագծի հեղինակ "People in need "
ընկերության հայաստանյան մասնաճյուղ, ռեժիսոր Աննա Թադևոսյան ,
օպերատոր Արիկ Հարությունյան:
Առաջին
հաղորդումը եթեր է հեռարձակվել սեպտեմբերի 24-ին :
Հաղորդման թեման է` "Անօրինական միգրացիա":
Հաղորդման
ընթացքում քննարկվել են դեպքեր, երբ մարդիկ արտերկիր են
մեկնել մեծ հույսերով, իսկ արդյունքում դարձել են հանցավոր
խմբերի զոհ: Նրանք օտարությունից վերադարձել են խաբված ու հուսահատ :
Դեպքերը մեկնաբանել են մասնագետները` Սոցիալ- հոգեբանական
ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբանության գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր` Նարինե Հակոբյանը,, ՀՀ ԱԳՆ հյուպատոսության
վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը և սոցիոլոգ
Վարդան Գևորգյանը:![]()
Երկրորդ հաղորդումը եթեր է
հեռարձակվել հոկտեմբերի 29-ին :
Հաղորդման թեման` "Աշխատանքային միգրացիա":
Հաղորդման
ընթացքում քննարկվել են այնպիսի դեպքերը, երբ մարդիկ մեկնել են
արտերկիր աշխատելու` առանց աշխատանքային պայմանագրի և հայտնվել
են բարդ իրավիճակում:
Այդ ամենը հաղորդման ընթացքում քննարկել են համապատասխան
մասնագետները` Հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն,
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` Նարինե Հակոբյանը, ՀՀ
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և
զբաղվածության բաժնի պետ Վահան Սիմոնյանը, ՀՀ ԱԳՆ հյուպատոսության
վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:![]()
Երրորդ հաղորդումը եթեր է հեռարձակվել նոյեմբերի 26-ին , որի թեման է եղել "Ուսանողական միգրացիան":
Հաղորդման
հերոսները այն երիտասարդներն են, ովքեր ցանկություն են ունեցել մեկնել
արտասահման ուսանելու: Նրանցից շատերին բախտ է վիճակվել հասնել
երազանքի երկիր, իսկ մյուսներն էլ մերժվել են հենց Հայաստանում
հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում:
Հաղորդմանը
մասնակցել են նաև Հայաստանում գրանցված մի շարք միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համակարգում են կրթական
ծրագրեր:
Հաղորդմանը
մասնակցել են ՀՀ-ում գործող պետական և ոչ պետական բարձրագույն
ուսումնական հաստատությունների ուսանողներ, ինչպես նաև IREX
կրթական ծրագրերի տնօրեն Մակրիտա Ավջյանը և Բրիտանական խորհրդի
հայաստանյան գրասենյակի տեղեկատվական և կրթական ծրագրերի համակարգող
Մարիամ Մովսիսյանը:
Հաղորդմանը նաև
ինֆորմացիոն աջակցությունն է ցուցաբերել Հայաստանում գրանցված
AIESEC միջազգային կազմակերպությունը:![]()
Չորրորդ հաղորդումը եթեր է հեռարձակվել դեկտեմբերի 17-ին, որի թեման էր` "Միգրացիոն օրենսդրություն":
Հաղորդման
ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` միգրացիոն
օրենսդրությունը, արտերկրում միգրանտների կորցրած փաստաթղթերի
վերականգնումը: Որտեղ պետք է դիմի հայ միգրանտը , եթե տվյալ
պետությունում չկա հայկական դեսպանատուն կամ հյուպատոսություն:
Միգրանտների վերադարձը և նման այլ հարցեր:
Հաղորդմանը
մասնակցել և բարձրացված հարցերին պարզաբանումենր են տվել
իրավաբան Կարինե Հարությունյանը, Միգրացիայի միջազգային
կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախագահ Նելլի
Սեդրակյանը, Եվրոպայի վարչության խորհրդատու Հասմիկ Սողոմոնյանը,
ՀՀ ԱԳՆ հյուպատոսության վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ՀՀ
տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ
Գագիկ Եգանյանը եւ Ս. Դ. Սախարովի անվան Մարդու իրավունքների
պաշտպանության հայկական կենտրոնի նախագահ Լևոն Ներսիսյանը:![]()
| Նորություններ |
Նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանի գյուղերում իրականացնել զարգացման ծրագրեր
“People In Need” ընկերությանան հայաստանյան մասնաճյուղի կողմից ընտրվել է Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ ընկերության ղեկավար Էդուարդ Սարկիսյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռիտա Հովհաննեսյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել տարածաշրջանի 11 համայնքապետերի և լայն հասարակության հետ ... “PEOPLE IN NEED” ընկերության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն այժմ գործում է ...Եթե որոշել եք մեկնել արտերկիր, ապա ծանոթացեք այդ երկրում գործող միգրացիոն օրենքներին` օգտվելով ...