Զանգահարե'ք` 010259269, ստացեք անվճար խորհրդատվություն արտերկրում գործող միգրացիոն օրենքների մասին:


2007թ.-ին կատարված աշխատանքները 

2007թ -ին ընկերությունը իրականացրել է հետևյալ ծրագրերը` անօրինական միգրացիայի կանխարգելումը  ՀՀ-ից և սոցիալ տնտեսական մակարդակի բարձրացում: Այս ծրագրերի շրջանակներում կազմակերպությունն իրականացրել է մի շարք  աշխատանքներ, որոնցից են   

  • Անօրինական միգրացիայի կանխարգելումը ՀՀ-ից

    • Սեմինար - քննարկումներ մարզերում:

    • Թեմատիկ ֆիլմերի ցուցադրում (մարդու իրավունքների պաշտպանության, ապօրինի միգրացիայի, թրաֆիկինգի մասին):

    • Հեռուստահաղորդումներ

    • Ռադիոհաղորդումեր, որտեղ քննարկվել են Եվրոպական տարբեր երկրներում գործող միգրացիոն օրենքները

  • Սոցիալ տնտեսական մակարդակի բարձրացում

    • Աջակցել է Ռեսուրս կենտրոնի աշխատանքների ընդլայնմանը /քաղաք Չարենցավան/:

    • Աջակցել է Մեղրաձոր գյուղում բացված "Վերածնունդ" կենտրոնին :



Ռադիոհաղորդումներ

"People in Need” Ընկերության հայաստանյան մասնաճյուղը և Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը համատեղ ստեղծել են “Միգրացիոն օրենքներ  հաղորդաշարը:
  Հաղորդաշարի ընթացքում քնարկվել են  ՌԴ-ում և Եվրոպական երկրներում գործող միգրացիոն օրենքները և նրանցում վերջերս կատարված փոփոխությունները:

Հաղորդում  30.06.2007թ.

Հայաստանի  Հանրային ռադիոընկերության  /ՀՀՌ/ եթերում հունիսի 30-ին  ժամը 2115 ին  “Միգրացիոն օրենքներ  հաղորդաշարի հյուրն էր` ՀՀ-ում Իտալիայի հյուպատոս` պրն. Ատտիլա Պատակին:
  Հաղորդման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.

  • Իտալիայի դեսպանատան կողմից ՀՀ-ում իրականացվող  ծրագրերը

  • Աշխատանքային միգրացիոն օրենքները օտարերկրացիների համար: Ինչ պայմաններով են օտար երկրի քաղաքացիները աշխատում Իտալիայում  /ՀՀ քաղաքացիներին աշխատանքային վիզա տրամադրելու կարգը/:

  • Ինչ հիմքերի վրա են տրամադրում մշտական բնակության իրավունք և քաղաքացիություն Իտալիայում

  • Ինչպիսի օրենքներ և որոշումներ են գործում ընտանիքների վերամիավորման համար

  • Ինչ կարգով հայ ուսանողները  կարող են Իտալիայում ստանալ բարձրագույն կրթություն /գոյություն ունեն որոշակի արտոնություններ օտարերկրյա, մասնավորապես ՀՀ-ի ուսանողների համար, կարող է օտարերկրյա ուսանողը աշխատել ուսանելու ընթացքում, ուսանողական վիզաների տրման կարգը/

  • Որ դեպքերում են մերժում վիզան, և տրվում է  արդյոք բացատրություն  / մերժման պատճառը//:

Հաղորդում  27.07.2007թ.

Հուլիսի 27-ին ժամը 21 15 ին Հայաստանի Հանրային ռադիոընկերության /ՀՀՌ/   եթերում   “Միգրացիոն օրենքներ”   հաղորդաշարի հերթական հյուրն է Միգրացիայի միջազգային կազմակերպության /ՄՄԿ/ Կանադական ծրագրերի համակարգող Լիլիկ Մուսախանյանը:
Հաղորդման ընթացքում կմեկնաբանվեն Կանադայում գործող միգրացիոն օրենքները
:

Միգրացիոն օրենքները Կանադայում:

  •  Որ ծրագրի շրջանակներում է Կանադայի դեսպանատունը / Կանադայի դեսպանատունը գտնվում է  Մոսկվայում/ լիազորել ՀՀ-ում  Միգրացիայի միջազգային կազմակերպությանը / ՄՄԿ/ զբաղվել միգրացիոն հարցերով:

  •  Ինչ հիմունքներով է տրվում մշտական բնակության իրավունքը Կանադայում:

  • Աշխատանքը Կանադայում միգրանտների համար  /աշխատանքային պայմանագրերի ձևակերպումը/:

  • Ինչպես կարող է Կանադայում  հայ ուսանողը ստանալ բարձրագույն  կրթություն, /գոյություն ունեն որոշակի արտոնություններ օտարերկրյա, մասնավորապես ՀՀ ուսանողների համար, կարող է օտարերկրյա ուսանողը աշխատել ուսանելու ընթացքում և ուսանողական վիզաների տրման կարգը/:

  •  Ինչպիսի օրենքներ և որոշումներ են գործում  ընտանիքների վերամիավորման համար  /ընտանիքների վերամիավորման վիզաների տրման կարգը/:

  •  Վիզայի տրման սահմանված ժամանակահատվածը դիմում – հայտը ներկայացնելուց հետո

  • Ինչի հետ է կապված վիզաների մերժումը և տրվում է արդյոք բացատրություն հայտը ներկայացնողներին:

Հաղորդում  28.09 2007թ.

Սեպտեմբերի 28-ին ժամը 2115 ին Հայաստանի Հանրային ռադիոընկերության "Միգրացիոն օրենքներ" հաղորդաշարի հերթական հյուրն էր Մակի հայկական ասոցիացիայի նախագահ  Կարեն Ասատրյանը: Կազմակերպությունը իրականացնում է "քաղաքակիրթ միգրացիա" ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում և իրականցվում են աշխատանքային միգրացիայի կազմակերպումը Ռուսաստանի Դաշնություն:
   Հաղորդման ընթացքում մեկնաբանվեցին Ռ.Դ-ում գործող միգրացիոն օրենքները և ինչ կարգով են իրականացվում աշխատանքային միգրացիան ՀՀ-ից Ռ.Դ 

Հաղորդման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը

  • Կազմակերպության  գործունեությունը

  • Հակիրճ ինֆորմացիա "Քաղաքակիրթ միգրացիա" ծրագրի մասին

  • Ռ.Դ-ում իրենց գործընկերները

  • Հավաքագրման աշխատանքների կազմակերպումը

  • Պահանջվող փաստաթղթերը

  • Ինչպիսի երաշխիքներ կան Ձեր կողմից

Հաղորդում  26.10. 2007

Հոկտեմբերի 26-ին ժամը 2115 ին Հայաստանի Հանրային ռադիոընկերության "Միգրացիոն օրենքներ" հաղորդաշարի  հյուրն էր ՀՀ  Արտաքին Գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:
  Հաղորդման ընթացքում քննարկվեցին արտերկրում գտնվող ՀՀ հյուպատոսությունների և դեսպանությունների դերի և ՀՀ քաղաքացիներին արտերկրում ցուցաբերվող աջակցութան մասին:

Հաղորդման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը

  • Արտերկրում ՀՀ Դեսպանության կամ հյուպատոսության դերը

  • Արտերկրում անձնագիրը կորցրած կամ անձնագրի նշված ժամկետը լրանալուց ում պետք է դիմի ՀՀ քաղաքացին: Ի՞ նչ  միջամտություն կարող է ունենալ դեսպանատւնը նման իրավիճակներում ծագած բազում խնդիրների լուծման հարցում:

  • Ցակացած ՀՀ քաղաքացի, որը ապրում է արտերկրում օրինական ձևով, կարող է ունենալ խնդիրներ` կապված  ամուսնության, ամուսնալուծության, մահվան, ծննդաբերության հետ: ՀՀ դեսպանատունը ի՞ նչ օգնություն պետք է ցուցաբերի նման դեպքերում իր քաղաքացուն, կարող է արդյո՞ ք տրամադրել անվճար իրավաբանական ծառայություն :

  • Արտերկրում դատապարտված հայ միգրանտին ՀՀ դեսպանության կողմից տրվող աջակցությունը  

  • Արտերկում ապրող հայ միգրանտը անհրաժեշտության դեպքում ու՞ մ պետք է դիմի, եթե տվյալ երկրում չի գործում ՀՀ դեսպանատուն:

  • ՀՀ քաղաքացուն արտաքսման դեպքում  դեսպանատան կողմից ցուցաբերած  միջամտությունը:

Հաղորդում  30.11. 2007

Նոյեմբերի 30-ին ժամը 2115 ին Հայաստանի Հանրային ռադիոընկերության "Միգրացիոն օրենքներ" հաղորդաշարի  հյուրն էր Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը :
  Հաղորդման ընթացքում խոսվեց Էստոնիայի Հանրապետություն օրինական մուտք գործելու մասին և այն մասին, որ 2007թ-ից ԷՀ-ն մտնում է շենգենյան պետությունների կազմի մեջ ուստի և մուտք դեպի երկիր կհեշտանա ՀՀ քաղաքացիների համար :

Հաղորդման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը

  • ԷՀ և ՀՀ-ի միջև կնքած միջկառավարական համաձայանագրերը

  • Էստոնիայի Հանրապետություն օրինական  մուտքը ՀՀ քաղաքացիների համար

  • Վիզաների տեսակները, որ գործում են Էստոնիայի Հանրապետության համար      /երկարաժամկետ, կարճաժամկետ,  աշխատանքային և այլն/ . տրման կարգը

  • Աշխատանքային միգրացիայի հիմնախնդիրները ԷՀ-ում

  • Մշտական և ժամանակավոր բնակության պայմանները Էստոնիայում և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը

  • տուրիզմ

  • ինֆորմացիոն հասարակարգ

Հաղորդում  22.12. 2007

Դեկտեմբերի 22-ին ժամը 2115 ին Հայաստանի Հանրային ռադիոընկերության "Միգրացիոն օրենքներ" հաղորդաշարի   հյուրերն էին Գետեոն Դուհրեստ – փոխդեսպան, որը կատարում է նաև հյուպատոսի պարտականոըթյունները և Օրեյա Մարշալ փոխհյուպատոս :

Հաղորդման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը

  • Հակիրճ ինֆորմացիա դեսպանատան աշխատանքների մասին

  • Վիզաների տեսակները /երկարաժամկետ, կարճաժամկետ,  աշխատանքային, տուրիստական  և այլն/ . տրման կարգը

  • Ուսումնական ծրագրերը օտարերկրյա քաղաքացիների համար: Ի՞նչ պայմաններով կարող է հայ ուսանողը ուսանել  Մեծ բրիտանիայում  /անհրաժեշտ փաստաթղթեր ուսանողական վիզա/

  • Օտարերկրյա քաղաքացիների օրինական աշխատելը Մեծ Բրիտանիայում

  • Ժամանակավոր և մշտական բնակություն

  • Ինչ պայմաններով օտարերկրյա քաղաքացին կարաող է քաղաքացիություն ստանալ

  • Ադմինիստրատիվ արտաքսման պատճառները երկրից /Դեպորտ/

Հեռուստատեսային հաղորդաշարեր

2007 թ-ի "People In Need" ընկերության  և "Ա ընդ Տ Ֆրենդս"  Ստուդիան ստեղծել են հաղորդում "Սահմանից այն կողմ": Հաղորդման ստեղծմանը աջակցել է "Շառմ" հոլդինգը տրամադրելով կադրեր որոնք նկարահանվել են արտերկրում և չեն օգտագործվել:  Հեռարձակմանը աջակցել է "Երկիր Մեդիա" հեռուստաընկերությունը:

Հաղորդման կառուցվածքը

Անվանումը

Սահմանից այն կողմ:

Կազմությունը

3 մաս յուրաքանչյուրի տևողությունը 15 րոպե

Ժանրը

Տեղեկատվական,

Նպատակը

ՀՀ քաղաքացիներին ծանոթացնել ապօրինի միգրացիայի հետևանքների մասին, որն Էլ հնարավորություն կտա կրճատել, անօրինական միգրացիայի հոսքը ՀՀ-ից:

Կառուցվածքը

Մինչև հաղորդումը անոնս հաղորդման մասին և ինչ նպատակ է հետապնդում հաղորդումը

Հաղորդումը նպատակ է հետապնդում ցույց տալ, թե ինչ հետևանքների կարող է բերել անտեղյակությունը:
  Օտարերկրյա ֆիլմերը, զանգվածային լրատվությունը, թե հեռուստատեսությամն և թե տպագիր մամուլով ստեղծում են գեղեցիկ կյանքի պատրանք, որը անմիջապես գրավում է երիտասարդությանը և ոչ միայն նրանց: ԵՎ այդ պատրանքը էլ սկիզբ է դնում միգրացիոն հոսքին, որը շատ հաճախ անօրինական միգրացիայի է վերածվում այդ պատրանքին զոհ են  100 հազարավոր մարդիկ ողջ աշխարհում:
  Հաղորդումը հնարավորություն է տալիս "հանդիպել" իրականությանը, որ կան նաև հուսահատություն, հուսալքություն:

Պատրանքը տարբեր է իրականությունից:

 

Ֆիլմերի ցուցադրում և սեմինար քննարկումներ մարզերում

Մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին "People in Need" Ընկերությունը եռօրյա աշխատանքային այցերով մեկնել է  Գավառ, Գյումրի, Սևան, Գորիս, Վանաձոր, Չարենցավան քաղաքներ:

Առաջին օր - Սեմինար

  Քննարկվող հարցերը.

  • ԱՊՀ և Եվրոպական երկրներում  գործող միգրացիոն օրենքները և դրանցում վերջերս կատարված փոփոխությունները

  • Ինչու անօրինական միգրացիան մեզանում դարձել է ավանդույթ, անօրինական միգրացիայի դրդապատճառները

  • Ինչպիսին են ժամանակակից հայ հասարակության պատկերացումները միգրացիայի վերաբերյալ:

 Երկրորդ և երրորդ օրեր

  •  Խորհրդատվություն   ԱՊՀ և Եվրոպական երկրներում  գործող միգրացիոն օրենքների վերաբերյալ:

  • Թեմատիկ ֆիլմերի ցուցադրում. 

    • "Երազանքի հետևից" /բաղկացած է 4 մասից` ապօրինի միգրացիա, աշխատանքային միգրացիա, ուսանողական միգրացիա և միգրացիոն օրենսդրություն : Ֆիլմը պատրաստել են People in Need ընկերությունը և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը համատեղ/:

    • "Տոմս մեկ ուղղությամբ" /ֆիլմը պատրաստել է Ալտեռա ՍՊԸ -ն People in Need ընկերության պատվերով/:

    • "Թրաֆիկինգ կամ վաճառված ճակատագրեր" / ֆիլմը նկարահանվել և ներկայացվել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերության և հայկական կարմիր խաչ ընկերության կողմից/:

    • "Միգրացիա" ֆիլմը նկարահանվել է "Բարս Մեդիա" վավերագրական ֆիլմերի նկարահանման ստուդիա ՀԿ-ում` Միգրացիայի Միջազգային կազմակերպության /ՄՄԿ/  և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պատվերով/: 

    • "Ավերակ Հոգիներ" /Ֆիլմը պատրաստել են Անդրեյ Սախարովի անվան "Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն"-ը և Շողակաթ հեռուստաընկերությունը:

Եռօրյա աշխատանքային այց Գավառ (21.05.2007-23.05.2007թ.թ.)

Ընկերության հայաստանյան մասնաճյուղը մայիսի 21-ից 23-ը  եռօրյա աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Այդ ընթացքում ընկերությանը աջակցել են  Գեղարքունիքի իրավապաշտպան կենտրոնը և Գեղարքունիքի մարզի "Երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոն"-ը:

Եռօրյա աշխատանքային այց Գյումրի (18.06.2007-20.06.2007թ.թ.)

Հունիսի  18-ից  20- ը եռօրյա աշխատանքային այցով ընկերությունը եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:Աշխատանքների կազմակերպմանը աջակցել են Գյումրու Հայկական Կարիտասը,  Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գյումրու մասնաճյուղը և Գյումրու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը: Աշխատանքները մեկնաբանվել են Շանթ, Գալա և Ցայգ տեղական հեռուստաընկերություններով:

Եռօրյա աշխատանքային այց Սևան (27.08.2007-29.08.2007թ.թ.)

Օգոստոսի 27-ից  29-ը եռօրյա աշխատանքային այցով ընկերությունը եղել է  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Աշխատանքների կազմակերպմանը աջակցել են քաղաքապետարանի Համայնքի զարգացման , տուրիզմի և մշակույթի բաժիններ, Տարածքային զարգացման և հետազոտության կենտրոն ՀԿն  իսկ աշխատանքները լուսաբանլել են ՍևԱՆ TV տեղական հեռուստաընկերությամբ:

Եռօրյա աշխատանքային այց Վանաձոր (18.09.2007-20.09.2007թ.թ.)

Սեպտեմբերի 18-ից 20-ը եռօրյա աշխատանքային այցով ընկերությունը եղել է  Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Աշխատանքների կազմակերպմանը աջակցել են  Հելսինկյան մարդու իրավունքների կենտրոնը,  NGO կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնը, իսկ աշխատանքները լուսաբանլել են Լոռի TV, և ՄԻԳ TV տեղական հեռուստաընկերություններով:

Եռօրյա աշխատանքային այց Չարենցավան (07.11.2007-09.11.2007թ.թ.)

Նոյեմբերի 7-ից  9-ը եռօրյա աշխատանքային այցով ընկերությունը եղել է  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Աշխատանքների կազմակերպմանը աջակցել են   Չարենցավան: "Ռեսուրս կենտրոն" ԲՀԿ իսկ աշխատանքները լուսաբանլել են Լույս Ալիք տեղական հեռուստաընկերությամբ:

Նորություններ

Հայտարարություն

"People in Need" չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն ու   ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական Հանձնաժողովի և Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող "Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" նախագծի շրջանակներում հայտարարում են Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ ...

Տեղեկատվություն

Սյուն թվականի օգոստոսի 28-ին "People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակությոունում կհրավիրի Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն թեմատիկ ծրագրի “Հայաստանում  միգրացիոն  հոսքերի կառավարման հզորացում նախագծի Ղեկավար հանձնաժողովի երկրորդ հանդիպումը ...

Տեղեկատվություն

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների  համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում Չարենցավան քաղաքում ավարտվեցին  ...

Նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանի գյուղերում իրականացնել զարգացման ծրագրեր

Գեղարքունիքի մարզում “People In Need” ընկերությանան հայաստանյան մասնաճյուղի կողմից ընտրվել է Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ ընկերության ղեկավար Էդուարդ Սարկիսյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռիտա Հովհաննեսյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել տարածաշրջանի 11 համայնքապետերի և լայն հասարակության հետ ...

Հայտարարություն

2009 թվականի փետրավարի 1-ից “PEOPLE IN NEED” ընկերության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն այժմ գործում է ...

Եթե որոշել եք մեկնել արտերկիր, ապա ծանոթացեք այդ երկրում գործող միգրացիոն օրենքներին` օգտվելով ...


Նորրությունների Արխիվ