Զանգահարե'ք` 010259269, ստացեք անվճար խորհրդատվություն արտերկրում գործող միգրացիոն օրենքների մասին:


Նորություններ

Հայտարարություն

"People in Need" չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն ու   ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական Հանձնաժողովի և Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող "Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" նախագծի շրջանակներում հայտարարում են Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ:

Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների (մեկնողների և հետ վերադարձողների) լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2009 թվականի փետրվարից մինչև 2009 թվականի հոկտեմբերը միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված հոդվածներ:

 Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր: Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվեն նաև խրախուսական մրցանակներ և դրամական պարգևներ:

 

1-ին տեղ` 180 հազար դրամ,

2-րդ տեղ` դիպլոմ և խրախուսական մրցանակ,

3-րդ տեղ` դիպլոմ:

 

Ընտրության չափանիշներն են`

  • Հոդվածները, հեռուստա և ռադիոհաղորդումները պետք է հրատարակված կամ հեռարձակված լինեն 2009 թվականի փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում:  

  • Նյութերը պետք է ներառի 350- 500 բառ, որը պետք է կառուցված լինի հանրությանը մատչելի:

  • Նյութերում պետք է պահպանվոծ լինի լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:

  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:  

  • Նյութերում տեղ գտած տեղեկատվությունը պետք է լինի ստույգ և հիմնված իրական փաստերի վրա:

 Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում հայտի ձևը և այն նյութի հետ ներկայացնել ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա (հասցե` ք. Երևան, Իսրաելյան 39/2, I-ին հարկ): Հայտի ձևը կարող եք գտնել այստեղ և www.media.am ինտերնետային կայքից:

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկվել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ-փոստի հասցեով` aram@auna.am:

  Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է (մինչև ժամը 18:00-ը):

Լրացուցիչ տեղեկության կամ հարցերի համար զանգահարել (010) 259-269,              (010) 530-928 հեռախոսահամարներով:

Շիրակի, Գեղարքունիկի, Կոտայքի և Լոռու մարզերում գործող լրատվամիջոցների լրագրողները կարող են իրենց նյութերը հայտերի հետ ներկայացնեն "Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում"; նախագծի շրջանակներում նշված մարզերում գործող մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոններ

  • Ք. Գյումրի` Եսայան 34 ա,

  • ք. Գավառ` Գրիգոր Լուսավորիչի փողոց 14 շենք տուն 27,

  •  ք. Չարենցավան` Կենցաղի տուն 3-րդ հարկ, 5-րդ սենյակ,

  • ք. Վանաձոր` Տիգրան Մեծի 59:

 Պատասխանատուներեր`

Գալուստ Նանյան - "People in Need" չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղիի հասարակայնության հետ կապերի պատասխանատու

Արամ Ոսկանյան - ՄԱԿ-ի Հայակական ասոցիացիա



Տեղեկատվություն

Սյուն թվականի օգոստոսի 28-ին "People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակությունում կհրավիրի  Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն թեմատիկ ծրագրի Հայաստանում  միգրացիոն  հոսքերի կառավարման հզորացում նախագծի Ղեկավար հանձնաժողովի երկրորդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կներկայացվի անցած չորս ամիսների աշխատանքը, որից հետո հանձնաժողովը կքննարկի առաջիկայում կատարվելիք աշխատանքները և հետագա քայլերը:

"People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ժամանակ հանձնաժողովը կքննարկի նաև Ղեկավար հանձնաժողովի պարտականությունների և լիազորությունների վերաբերյալ մշակված փաթեթը, ինչպես նաև կներկայացվի  Ղեկավար հանձնաժողովի նախորդ հանդիպման ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից ստանձնած աշխատանքների արդյունքները: 

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին



Տեղեկատվություն

Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների  համագործակցություն թեմատիկ ծրագրի Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում Չարենցավան քաղաքում ավարտվեցին վարսահարդարման, մատնահարդարման և դիմահարդարման մասնագետների վերապատրաստման դասընթացները, որը կազմակերպվել էր “Էդգար Հայրապետյան” Ա/Ձ –ի  ուսումնական կենտրոնում:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին



Նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանի գյուղերում իրականացնել զարգացման ծրագրեր

Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության թեմատիկ ծրագրի Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում նախագիծը, որը իր մեկնարկը Հայստանում սկսել է  2009 թվականի փետրվարից Եվրամիության և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ, իրականացնում է People In Need” (PIN) չեխական ընկերության  հայաստանյան մասնաճյուղը,  ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (Armenian UN Association) հետ համատեղ:

Ծրագրով ամրագրված Վիրտուալ հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա իրականացնել հավանական ֆինանսների հայթայթում, վերլուծություն  հայկական սփյուռքում, բացահայտելու համար արդյունավետ ֆինանսների  հնարավորությունները և դրանց օգտագործումը հայրենիքում: People In Need ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գալուստ Նանյանի հավաստմամբ Վիրտուալ հիմնադրամի միջոցներից կֆինանսավորվեն ՀՀ համայնքային զարգացման տարաբնույթ ծրագրեր: Նույն բաժնից հայտնում են նաև, որ ծրագիրը իրականացվում է Երևան քաղաքում և ՀՀ չորս մարզերում` Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք և Լոռի:

Գեղարքունիքի մարզում People In Need ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից ընտրվել է Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ ընկերության ղեկավար` Էդուարդ Սարկիսյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռիտա Հովհաննեսյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել տարածաշրջանի 11 համայնքապետերի և լայն հասարակության հետ:

Հանդիպումների ընթացքում համայնքապետերը լրացրել են ընկերության կողմից պատրաստված հատուկ հարցաշարերը, որից հետո պարզ է դարձել, թե տվյալ համայնքները առաջնային ինչ խնդիրների լուծման կարիք ունեն:

Հարցաշարերի վերլուծություներից հետո նախնական ընտրվել են Ճամբարակի տարածաշրջանի  Գետիկ, Թթուջուր և Մարտունի համայնքները:

People In Need ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդեն իսկ վերը նշված երեք համայնքների համար ստեղծվել է Ռեսուրս կենտրոն , որի համակարգողը նշանակվել է People In Need ընկերության կողմից:

“Ռեսուրս կենտրոնի  կողմից կգնահատվի, թե այդ համայնքներից յուրաքանչյուրը կոնկրետ ինչ ծրագրերի կարիք ունի և ընկերության կողմից ստեղծված Ռեսուրս կենտրոնը կպատրաստի զարգացման ծրագրեր, որն էլ այնուհետև Վիրտուալ հիմնադրամի միջոցով կներկայացվի տարբեր միջազգային կազմակերպություններին և դոնորներին ֆինանսավորվելու համար”,- ասում է Է. Սարկիսյանը և հավելում, որ բացի այդ Ռեսուրս կենտրոնը նշված համայանքերի բնակիչներին կտրամադրի իրավաբանական, տնտեսագիտական և այլ խորհրդատվություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում նախագծի շրջանակներում ընտրված բոլոր մարզերում նույնպես People In Need”-ի կողմից կընտրվեն փոքր համայնքեր, որտեղ կփորձվի աջակցել և իրականացնել զարգացման տարաբնույթ ծրագրեր, սկսած սոցալական բարելավումից մինչև տնտեսական ծրագրերի իրականացումը:

“Վիրտուալ հիմնադրամի գաղափարն այն է, որ յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել տարբերակներ, թե ինչպես կարող են Սփյուռքում  բնակվող մեր հայրենակիցները իրենց ներդրումն ունենալ  վերս նշված ծրագրում, որով պայմանավորված կնվազի ՀՀ մարզերից միգրացիայի արտահոսքը”,- ասում է Է. Սարկիսյանը:

Հարցաշարերի վիճակագրության համաձայն, օրինակ, հիշյալ համայնքներից 2008 թվականին արտագնա աշխատանքի են մեկնել 119 հոգի, իսկ այս տարի` 88, ինչը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով:

“Բայց դա լուծում չէ և հետագայում ճգնաժամի դադարից հետո, եթե մենք այդ համայնքներում զարգացման ծրագրեր և աշխատատեղեր չստեղծենք, ապա յուրաքանչյուր տարի սպասվում է մեծ թվով մարդկանց արտահոսք”,- ասում է Է. Սարկիսյանը:

Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են նաև, որ Թթուջուր, Գետիկ և Մարտունի համայնքերում առկա բազան ուսումնասիրելով հայտնի է դարձել, որ ներկայում`Թթուջուր համայնքում բնակվում է 1083 մարդ, Գետիկում` 483, իսկ Մարտունի համայնքում` 593:

Նշված համայնքերի բնակչության եկամուտների տարբեր աղբյուրները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ, օրինակ, Թթուջուր համայնքում աշխատավարձ է ստանում բնակչության 23 %-ը, թոշակ է ստանում` 38%-ը , նպաստներ են ստանում 36 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 2%-ը , իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 2 %-ը:

Գետիկ համայնքում աշխատավարձ է ստանում բնակչության 8 %-ը , գործարարությամբ զբաղվում է 0,5%-ը,  թոշակ է ստանում` 17 %-ը, նպաստներ են ստանում 5 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 57,5 %-ը , իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 12 %-ը:

Մարտունի համայքնում աշխատավարձ է ստանում բնակչության 10 %-ը, գործարարությամբ զբաղվում է 7 %-ը,  թոշակ է ստանում` 60 %-ը, նպաստներ են ստանում 9 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 10 %-ը, իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 4 %-ը :

Լեզունների իմացության մասով նշենք, որ, օրինակ, Թթուջուր համայնքում 1083 բնակչից հայերենին տիրապետում են 1001 մարդ , իսկ բացի հայերենից ռուսերենին տիրապետում են 600-ը, անգլերենին` 16-ը, գերմաներենին` 95, իսկ թուրքերենին/ ադրբեջաներերնին` 200 հոգի:

Գետիկ համայնքում բացի հայերենից , օրինակ, ռուսերենին տիրապետում են 200 հոգի, գերմաներենին` 6-ը, իսկ ադրբեջաներենին` 12-ը:

Թթուջուրի գյուղապետը իր համայնքի առաջնային զարգացման գլխավոր ուղղություններից նշել է, որ առաջնային է համարում գյուղի համար ձեռք բերել գյուղտեխնիկա, տոհմային անասունների և էլիտար սերմերի ներմուծումը, բուսաբուծության և անասնապահության մոնիտորինգի կազմակերպումը, ինչպես նաև համայնքում առկա հանքային ջրի գովազդը զբոսաշրջիկներին գրավելու նպատակով: Վերջինս նաև նշել է, որ նշված գլխավոր ուղղությունները հաստատվել են ավագանու կողմից:

Մարտունի համայնքի գյուղապետն էլ նշել է, որ իր համայնքում զարգացման գլխավոր ուղղությունները մշակույթի համալիրի նորոգումն է, ինչպես նաև խմելու ջրի խողովակաշարի վերանորոգումը և գյուղամիջյան ու հանդամիջյան ճանապարհների նորոգումը:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


 

Հայտարարություն

 2009 թվականի փետրավարի 1-ից “PEOPLE IN NEED” ընկերության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն այժմ գործում է

ՀՀ ք. Երեւան Արաբկիր 41 հասցեում:

Հեռ. 374 10 25 92 69

Էլեկտրոնային հասցե : info@pinf.am


Եթե որոշել եք մեկնել արտերկիր, ապա ծանոթացեք այդ երկրում գործող միգրացիոն օրենքներին`օգտվելով մեր ինտերնետային ծառայությունից և ստացեք անվճար խորհրդատվություն տեղում կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով  010259269:

Նորություններ

Հայտարարություն

"People in Need" չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն ու   ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական Հանձնաժողովի և Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող "Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" նախագծի շրջանակներում հայտարարում են Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ ...

Տեղեկատվություն

Սյուն թվականի օգոստոսի 28-ին "People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակությոունում կհրավիրի Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն թեմատիկ ծրագրի “Հայաստանում  միգրացիոն  հոսքերի կառավարման հզորացում նախագծի Ղեկավար հանձնաժողովի երկրորդ հանդիպումը ...

Տեղեկատվություն

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների  համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում Չարենցավան քաղաքում ավարտվեցին  ...

Նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանի գյուղերում իրականացնել զարգացման ծրագրեր

Գեղարքունիքի մարզում “People In Need” ընկերությանան հայաստանյան մասնաճյուղի կողմից ընտրվել է Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ ընկերության ղեկավար Էդուարդ Սարկիսյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռիտա Հովհաննեսյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել տարածաշրջանի 11 համայնքապետերի և լայն հասարակության հետ ...

Հայտարարություն

2009 թվականի փետրավարի 1-ից “PEOPLE IN NEED” ընկերության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն այժմ գործում է ...

Եթե որոշել եք մեկնել արտերկիր, ապա ծանոթացեք այդ երկրում գործող միգրացիոն օրենքներին` օգտվելով ...


Նորրությունների Արխիվ