Զանգահարե'ք` 010259269, ստացեք անվճար խորհրդատվություն արտերկրում գործող միգրացիոն օրենքների մասին:


Նորությունների Արխիվ

Հանդիպում

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների հետ համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում “People In Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Սարկիսյանը, ինչպես նաև նույն նախագծի իրականացմանը համագործակցող ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ծրագրի ղեկավար Գայանե Արսենյանը հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայության գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանի հետ:

Երկկողմանի զրույցից հետո կողմերը եկան այն եզրակացության, որ ՀՀ մարզերում գտնվող գործակալության մասնաճյուղերի հետ համագործակցության համար:

Զբաղվածության պետական ծառայության գործակալությունը” իր գլխավոր դերակատարը պետք է լինի  “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծում և եռամսյակը մեկ գործակալության ներկայացուցիչը կմասնակցի աշխատանքային խմբի խորհրդակցություններին”,- ասում է Էդուարդ Սարկիսյանը:

Բացի այդ կկազմակերպվեն բիզնես դասընթացներ, որոնք պետք է լինեն ծրագրի շրջանակներում",- ասում է Գայանե Արսենյանը:

Հանդիպման վերջում կողմերը եկան համաձայնության , որ մինչ հունիս ամսվա վերջ կստորագրվի փոխըմբռման համագործակցության հուշագիր:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին



Անցկացվեց “Հայաստանում միգրացիոն հոսքեր կառավարում” թեմայով դասընթաց

Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության թեմատիկ ծրագրիՀայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում նախագծի շրջանակներում Հայաստանում եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հունիսի 16-ին  մարզային և երևանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անցկացվեց Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում թեմայով սեմինար:

“People In need” ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Սարկիսյանի խոսքով, ծրագրի նպատակն է կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը, վերաինտեգրել վերադառնալ ցանկացողներին, ստեղծել վիրտուալ հիմնադրամ, ինչը հնարավորություն կտա արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղեկանալու այն աջակցությունների մասին, որ կարող են ակնկալել հայրենիք վերադառնալիս:

Կամավոր վերադառնալ ցանկացողներին մենք կաջակցենք վերապատրաստման դասընթացներով, կմատուցենք խորհրդատվական ծառայություն տարբեր ոլորտներում, կտրամադրենք փոքր դրամաշնորհներ սեփական գործը սկսելու համար”,- նշեց Է. Սարկիսյանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության Միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը դասընթացի ունկնդիրների հետ խխոսեց Միգրացիան և դրա հետևանքները, Հայաստանի միգրացիոն ոլորտն ու օրենսդրությունը" թեմայով, որի ընթացքում սեմիանավարին հղեցին իրենց հուզող հարցերը:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի առաջին քարտուղար Արթուր Սարգսյանի` արեւմտաեվրոպական երկրներում` Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Շվեյցարիա, բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվում են անօրինական կարգավիճակում եւ տեղի իշխանությունների կողմից ենթակա են վվտարման: ՀՀ քաղաքացիները տեղի իշխանությունների միգրացիոն հարցերով զբաղվող իրավասու անձանց հետ հարցազրույցների ժամանակ հաճախակի նշում են մտացածին անուն, ազգանուն, ինչը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների` հետ ընդունման գործընթացը”,- ասաց Ա. Սարգսյանը: Կոչ անելով մեր հայրենակիցներին հեռու մնալ զեղծարարություններից` նա նշեց, որ վերջին տարիներին եվրոպական մի շարք երկրների միգրացիայի հարցերով զբաղվող մարմինների հրավերով ենթադրյալ ՀՀ քաղաքացիների հետ հարցազրույցներ անցկացնելու նպատակով ռեադմիսիայի մասին կնքված համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ից համապատասխան մասնագետներ են գործուղվել Շվեյցարիա եւ Գերմանիա, որի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ օրինազանց ՀՀ քաղաքացիներ եւ հետագայում վերադարձվել Հայաստան: Ա. Սարգսյանի խոսքով, օտար երկրներում ապօրինի գտնվող անձինք վաղ թե ուշ հայտնաբերվում են երկրի իշխանությունների կողմից, իսկ նրանք, ովքեր դեռեւս չեն հայտնաբերվել, շարունակում են աշխատել ստրկական պայմաններում` ապահովված չլինելով աշխատանքային իրավունքներով: Նման իրավիճակում հայտնված մարդիկ հեշտությամբ կարող են թրաֆիկինգի զոհ դառնալ:

Սեմինարին հրավիրված լրագրող փորձագետ Արմենիանաու ինտերնետային թերթի լրագրող Գայանե Աբրահամյանը ներկայացնելով իր փորձը դասընթացին մասնակից լրագրողներին փոխանցեց իր փորձը և բացատրեց, թե ինչպես պետք է գրել միգրացիային վերաբերվող նյութ:

Այն ինչի մասին սովորաբար գրում ենք վերաբերում է մարդկանց և չի կարող լինել առանց մարդու: Իսկ միգրացիայի մասին հոդվածները ևս պահանջում են կոնկրետ հերոսներ”,- ասում է Գ. Աբրահամյանը` հավելելով, որ միգրացիայի մասին հոդվածը չի կարող լինել նաև առանց թվերի, սակայն դրանք չպետք է հեգնեցնեն և դառնան գերիշխող. Պետք է ներկայացնել գրված նյութում հստակ և նեղ դիտանկյուն”:

Հիշեցնենք, որ դասընթացի կազմակերպիչը ՙPeople in need՚ ընկերության հայաստանյան մասնաճյուղն էր:

2009թ-ի փետրվարից Եվրոպական հանձնաժողովի  եւ Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ “People In Need” չեխական կազմակերպության  հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում են Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության թեմատիկ ծրագրի Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում նախագիծը:

Ծրագիրն իրականացվում է ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ ՀՀ չորս մարզերում` Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք եւ Լոռի:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին



Հայտարարություն

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում 2009 թվականի հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գրասենյակում հրավիրում է մեկօրյա սեմինար- դասընթաց լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Մասնակիցները կծանոթանան ՀՀ միգրացիոն օրենսդրությանը, միգրացիոն ոլորտին, թե ինչպես են արտերկրում գտնվող ՀՀ դեսպանատները աշխատում հայ միգրանտների հետ, ինչպես նաև լրագրող փորձագետի օգնությամբ կծանոթանան, թե ինչպես է միգրացիոն հիմնախնդիրները լուսաբանվում ՀՀ ԶԼՄ-ում: 

Կազմակերպիչներ`People in Need” ընկերության հայասատանյան մասնաճյուղ և “ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա” ՀԿ:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին



Հանդիպում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում

People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Սարկիսյանին և “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի ղեկավար Իրինա Աթայանին այսօր ընդունել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը:

Հյուրերը պրն Կարապետյանին ներկայացրել են “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագիծը, որը ֆինանսավորվում է  Եվրոմիության և Չեխիայի կառավարության կողմից: Ծրագիրը մեկնարկել է սույն թվականի փետրվարից, որն էլ իրականացվում է ՀՀ 4 մարզերում` Լոռի, Շիրակ, Կոտայք և Գեղարքունիկ, ինչպես նաև Երևան քաղաքում:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը իր հերթին հյուրերին ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կենտրոնի գործունեությունը և հավաստիացրել, որ ինքը ծրագրում ընդգրկված մարզերի իր ներկայացուցիչներին կհանձնարարի, որպեսզի ընդգրկվեն ծրագրում և իրենց աջակցությունը ցուցաբերեն ծրագիրը հավուր պատշաճի իրականցնելու համար:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին



Հանդիպում Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամում

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի համակարգողներ Անուշ Համբարձումյանը և Արման Սահակյանը այսօր հանդիպել են Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի նախագահ Գագիկ Պողոսյանի հետ:

Հիմնադրամի նախագահին ներկայացնելով վերը նշված նախագիծը հյուրերը հույս են հայտնել, որ վերջինս իր աջակցությունը կցուցաբերի ծրագրի իրականացմանը, ծրագրում ընդգրկված ՀՀ մարզերում` Գեղարքունիկ, Լոռի, Շիրակ և Կոտայք, ինչպես նաև Երևան քաղաքում բիզնես դասընթացներ անցկացնելու և փորձի փոխանակաման համար:

Գ. Պողոսյանը նշել է, որ մոտ օրերս հանդիպում կկազամկերպվի People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Սարկիսյանի հետ, որից հետո կնշվի հետագա քայլերը:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին



ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԳՐԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակ-ցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում Գյումրի քաղաքում գործող “Երաշխիք” քաղաքացիական հասարակության կենտրոնում տեղի ունեցավ Շիրակի մարզի պետական և ոչ պետական կառույցների, ՀԿ-ների, գործարարների հետ հանդիպում:

Ծրագրի ղեկավար Իրինա Աթայանը հանդիպման մասնակիցներին ներկայացնելով ծրագիրը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում ապրիլից սկսած Գյումրի քաղաքում գործում է “Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոն”-ը, որտեղ գործում է նաև  Թեժ գիծ +374 312 3- 89- 89 հեռախոսահամարով: Ի դեպ նշենք, որ
Թեժ գծի
գործունեության պահից սկսած կենտրոն են զանգահարել ավելի քան 10 քաղաքացի:

Ըստ Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Սերգեյ Գաբրիելյանի զանգահարողները հետաքրքրվել են վերս նշված ծրագրով, ինչպես նաև հետաքրքրվել են նախագծով ամրագրված բիզնես դասընթացներով ու դրամաշնորհներով, թե  ինչպես կարող են վերջիններս իրենց մասնակցությունը ունենալ նախագծում:

Ծրագրի համակարգող Անուշ Համբարձումյանը, որը ի դեպ համակարգում է վերը նշված ծրագրի` “Կամավոր վերադարձողների և պոտենցյալ միգրանտների վերաինտեգրման` կուրսերի և դասընթացների կազմակերպման ու աշխատանք փնտրելու գործում աջակցման” բաժինը հայտնեց, որ հայրենք վերադարձածները ինչպես նաև պոտենցյալ միգրանտները կարող են վերապատրասման և վերաորակավորման դասընթացներ անցնել: Ա. Համբարձումյանը նշեց նաև որ կազմակերպությունը իր համագործակցությունն է փորձում ծավալել ծրագրում ընդգրկված 4 մարզերում և Երևան քաղաքում առկա գործարարների և ձեռներեցների հետ, ովքեր հետագայում կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել հետ վերադարձածներին և պոտենցյալ միգրանտներին աշխատանքով ապահովելուն:

Ըստ Ա. Համբարձումյանի դասընթացները կլինեն տարաբնույթ և անգամ հետ վերադարձածները մայրենի լեզվի հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող են կենտրոններում անցնել հայերեն լեզվի անվճար դասընթացներ:

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Արսենյանը ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հայաստան ինքնակամ վերադարձածների վերաինտեգրման ծրագրի մշակմամբ. “Աշխատանքային խմբում ներգրաված կլինեն պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնց հետ եղել են հանդիպումներ, իսկ վերջիններիս հետ կկնքվեն փոխընբռման հուշագրեր”:

Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող պրն Գաբրիելյանը հայտնեց, որ ապրիլ ամսից գործող կենտրոն են դիմել հայրենիք ինքնակամ վերադարձած 4 քաղաքացիներ, ովքեր Հայաստան վերադարձել են Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրասիայից, Հունաստանից և Նիդեռլանդներից:

“ՌԴ-ից հետ վերադարձած գյումրեցին, ով ի դեպ հայրենիք է վերադարձել իր ընտանիքի հետ միասին ցանկացել է ընդգրկվել ծրագրի բիզնես բաժնում և ակնկալել կենտրոնից ստանալ իրաբանական ու տնտեսագիտական խորհրդատվություն, ինչպես նաև ցանկացել է մասնակցել բիզնես դասընթացների”,- ասում է Ս. Գաբրիելյանը հավելելով, որ կենտրոն դիմած մյուս շահառունները նույնպես ցանկություն են հայտնել մասնակցել բիզնես դասընթացների և հույս հայտնել, որ հետագայում կենտրոնին կներկայցնեն իրենց գաղափարները բիզնես ոլորտում:

Գյումրի քաղաքում, ըստ պրն Գաբրիելյանի սկսաց ապրիլից ծրագրի մասին հասարակության շրջանակում տարածվել է տեղեկատվություն, որ Գյումրիում գործում է “Շիրակի մարզի միգրացոն տեղեկատվական կենտրոնը:

Նշենք նաև, որ կենտրոնն արդեն իսկ իր համագործակցության եզրերն է գտել Գյումրի քաղաքում գործող որոշ գործարարների և ձեռներեցների հետ, որոնք համաձայնվել են իրենց աջակցությունը ծրագրին, իսկ հետագայում կենտրոնից օգտվող շահառուները, ովքեր կանցնեն վարապատրաստման դասընթացներ իրենց մոտ աշխատանքի տեղավորելու:

Հիշեցնենք, որ “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության և Չեխիայի կառավարության կողմից, որը իրականացնում է  People In Need հայաստանյան մասնաճյուղը ՄԱԿ-ի հայակական ասոցիացիայի հետ համատեղ:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


 

Հանդիպում

Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում 2009 թվականի մայիսի 14-ին` ժամը 15:00-ին Գյումրի քաղաքում` Երաշխիք” քաղաքացիական հասարակության կենտրոնում  People In Need” (PIN) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կհրավիրի հանդիպում Շիրակի մարզի պետական և ոչ պետական կազմակերպությունների, ՀԿ-ների և գործարար աշխարհի ներկայացուցիչներին ովքեր շահագրգռված են համագործակցել վերը նշված նախագծին: 

Հանդիպումը լուսաբանելու համար հրավրիված են նաև Շիրակի մարզում գործող զանգվածային լրատվամիջոցները:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին



Հանդիպում մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնների համակարգողների հետ

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության” թեմատիկ ծրագրի, “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում People In Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Սարկիսյանը 2009 թվականի ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզային միգրացիոն կենտրոնում հանդիպեց Երևանի, Շիրակի, Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնների համակարգողների հետ:

Վերջիններս (բացառությամբ Երևանի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Վիկտորյա Հովհաննիսյանի) ներկայացրեցին ապրիլ ամսվա ընթացքում կայացած աշխատանքների իրենց հաշվետվությունը:

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Լոռու մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնները իրենց աշխատանքների արդյունքում ունեցել էին հետևյալ հաջողությունները: Նախ և  առաջ մարզային համակարգողները People In Need” կազմակերպության երևանյան գրասենյակից ստացած ծրագրի մասին ամփոփ տարբերակը, նամակների հետ միասին ուղարկել են մարզային պետական և ոչ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, գործարարներին և ձեռներեցներին , ակնկալելով վերջիններիս համագործակցությունը:

Լոռու մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանը նշեց, որ ապրիլ ամսվա ընթացքում ծրագրի և կենտրոնի գործունեության մասին հրապարակում է եղել www.armenianow.com ինտերնետային պարբերականում, ինչպես նաև “Լոռի” և “ՄԻԳ” հեռուստաընկերություների լրատվական ծրագրերով ռեպորտաժներ են եթեր հեռարձարկվել: Լոռու մարզի համակարգողը նաև հանդիպումներ է կազմակերպել Լոռու մարզի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գործարարների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել վերը նշված ծրագիրը: Արդեն իսկ մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնին առաջին դիմողներ են եղել:

Գեղարքունիքի մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ռուբեն Խաչիկյան էլ ներկայացրեց իր ամփոփ հաշվետվությունը:

Կոտայքի մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Մնացական Պողոսյանը ներկայցնելով իր ղեկավարած կենտրոնի հաշվետվությունը հայտնեց, որ ամփոփ համագործակցության նամակները ուղվել են պետական և ոչ պետական կառույցներին, ՀԿ-ներին և գործարարներին: Մ. Պողոսյանը նշեց նաև որ ապրիլ ամսվա ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ավելի քան 15 գործարարների և ձեռներեցների հետ, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի հետ կապված և հավաստիացրել, որ նրանք կարող են 35-ից 55 աշխատատեղ բացել և աշխատանքի ընդունել Հայաստան վերադարձած հավանական միգրանտներին:

Ամսվա ընթացքում Չարենցավանում կազմակերպված հանդիպման ժամանակ հավաքը լուսաբանվել է Չարենցավանի “Լուսալիք” հեռուստաընկերության լրատվական ծրագրով:

Շիրակի մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Սերգեյ Գաբրիելյանը ներկայացնելով իր աշխատանքների ապրիլ ամսվա հաշվետվությունը նշեց, որ նույն աշխատանքները կատարվել են իր ղեկավարած կենտրոնի կողմից: Հանդիպումներ են տեղի ունեցել Շիրակի մարզի պետական և ոչ պետական կառույցների հետ: Հանդիպումներ են կազմակերպվել մարզում իրենց գործունեությունը ծավալող գործարարների և ձեռներեցների հետ:

People In Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը հանդիպման ավարտին իր հանձնարականները տալով մարզային համակարգողներին մայիս ամսվա կատարվելիք աշխատանքների մասով նշեց, որ մայիս ամսում ավելի շատ պետք է կենտրոնանալ տեղեկատվական քարոզարշավի վրա:

Վերջում որոշվեց մարզային համակարգողների հաջորդ հանդիպումը հրավիրել Գյումրի քաղաքում:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


Հանդիպում Գավառում

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության” թեմատիկ ծրագրի, “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում People In Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Սարկիսյանը 2009 թվականի ապրիլի 30-ին Գավառ քաղաքում հանդիպեց Գեղարքունիքի մարզի պետական և ոչ պետական, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլոց հետ:

Հանդիպման թեման էր, թե ինչպես կարող են վերջիններս իրենց մասնակցությունը  բերել վերս նշված ծրագրում:

Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց կազմակերպությունը մեծ դեր կարող է ունենալ “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության” թեմատիկ ծրագրի, “Հայաստանում միգրացիոն հոսկքերի կառավարման հզորացում” նախագծի իրականացմանը Գեղարքունիքի մարզում:

Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ` Արփինե Բաղդոյանը հայտնեց, որ իրենք բիզնես պլաններ են մշակում և արդեն մի քանիսն ուղարկվել է ԱՄՆ` հայկական համայնք ֆինանսավորվելու համար:

People In Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Սարկիսյանը հավաքի մասնակիցներին բացատրեց ծրագրով նախատեսված Վիրտուալ հիմնադրամի գաղափարը և  թե հետագայում ինչպես պետք է աշխատի այն. “Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա իրականացնել հավանական ֆինանսների հայթայթման վերլուծություն հայկական սփյուռքում, բացահայտելու համար արդյունավետ ֆինանսների հայթայթման հնարավորությունները և դրանց օգտագործումը հենց հայրենիքում”:

Ինչպես պրն. Սարկիսյանը նկատեց Վիրտուալ հիմնադրամի միջոցներից կֆինանսավորվեն զարգացման տարաբնույթ ծրագրեր ՀՀ մարզերում:

Ներկաները մտահոգվեցին նաև, որ Գեղարքունիքի մարզի բնակչության մոտ պակասում է միգրացիոն օրենքների իմացությունը և նման ծրագրի իրականացումը գնահատելի է: “Մեր միակ ցանկությունն այն է, որ ծրագիրն արդյունավետ լինի մարզի տարածքում”,- ասաց “Գավառի բիզնես կենտրոն” ՀԿ-ի նախագահ Անահիտ Շահզադյանը:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


Հանդիպում

Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության թեմատիկ ծրագրի Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում նախագծի շրջանակներում 2009 թվականի ապրիլի 30-ին` ժամը 12:00-ին Գավառ քաղաքում` Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում People In Need” (PIN) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կհրավիրի հանդիպում Գեղարքունիքի մարզի պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր շահագրգռված են համագործակցել վերը նշված նախագծին: 

Նույն օրը ժամը 13:00-ին նախագծի շրջանակներում տեղի կունենա հանդիպում People In Need” (PIN) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և մարզային միգրացիոն կենտրոնների համակարգողների միջև:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


 

Հանդիպում

People In Need (PIN) չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիաի (Armenian UN Assosiation) հետ  համատեղ “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում տեղի կունենա ղեկավար հանձնաժողովի առաջին հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության շենքի նիստերի դահլիճում:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


 

Չարենցավան քաղաքում գործում է Կոտայքի մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոն

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում “Չարենցավանի Համայնքային Զարգացման Կենտրոն” ՀԿ-ում տեղի ունեցավ Կոտայքի մարզի պետական կառույցների, ՀԿ-ների, գործարների հետ հանդիպում: Քննարկվեց արտասահմանից վերադարձող միգրանտներին աշխատանքով և կացարանով ապահովելու հարցը: ՀԿ-ների ղեկավարները ծանոթացան վերը նշված ծրագրին և առարջարկեցին խնդիրը լուծելու իրենց տարբերակները: Որոշ գործատուներ համաձայնվեցին աշխատանք տրամադրել վերադարձողներին կամ համագործակցել վերջիններիս հետ` սեփական գործ սկսելու համար: Քննարկվեց նաև Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրությամբ նոր ընկերություն հիմնելու հարցը, որը հնարավորություն կտա գործին մասնակից  դարձնել Հայաստան վերադարձող միգրանտներին:

Նախագծի իրականացման համար Կոտայքի մարզային միգրացիոն տեկատվական կենտրոնում արդեն իսկ գործում է “Թեժ գիծ” /հեռ. 4-44-05/: Հեռախոսազանգերին պատասխանում է կենտրոնի մասնագետը, ով անվճար խորհրդատվություն է տալիսզանգահարողներին: Ըստ մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Մնացական Պողոսյանի ապրիլից Չարենցավանում գործող կենտրոնը մինչ օրս դիմել են 45 մարդ, որոնցից 10-ը հեռախոսազանգ, իսկ 35 մարդ այցելել է անձամբ մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոն:

“Հինգը հոգի դիմել են իրենց իրավունքների հետ ծանոթանալու, 6 հոգի` տվյալ երկրում միգրացիոն օրենքներին ծանոթանալու, 4-ը` փստաթղթերի հետ ունեցած խնդիրների հնարավոր լուծման տարբերակներ գտնելու համար”,- ասաց Մ. Պողոսյանը` հավելելով, որ մյուսները հիմնականում ցանկացել են ծանոթանալ միգրացիոն օրենքներին:

Հեռախոսազանգերից պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակչությունը միգրացոն օրենքներին գրեթե ծանոթ չեն, որի հետ կապված կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ և սեմինարներ բնակչության հետ, իսկ վերջիններին բաժանվում միգրացիոն օրենքներին ծանոթացնող բուկլետներ և տեղեկատվական թերթիկներ:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


 

Հանդիպում

Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության թեմատիկ ծրագրի Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում նախագծի շրջանակներում 2009 թվականի ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին Չարենցավան  քաղաքում` “Չարենցավանի Համայնքային Զարգացման Կենտրոն”-ում  People In Need” (PIN) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կհրավիրի հանդիպում Կոտայքի մարզի պետական և ոչ պետական կազմակերպությունների, ՀԿ-ների և գործարար աշխարհի ներկայացուցիչներին ովքեր շահագրգռված են համագործակցել վերը նշված նախագծին:

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


 

Լոռու մարզում գործում է միգրացիոն տեղեկատվական կենտրոն

 2009 թվականի ապրիլի 22-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում գործնական հանդիպումը:

Հանդիպմանը մասնակացում էին պետական  և ոչ պետական կառույցների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

People In Need չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ի դեմս ղեկավար Էդուարդ Սարգսյանի և Լոռու մարզի Միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանի ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք գործողությունները:

Նշենք, որ ծրագրի ընթացքում նախատեսվում է կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը, վերինտեգրել վերադառնալ ցանկացողներին` աջակցելով վերապատրաստման դասընթացներով, մատուցել խորհրդատվական

ծառայություն տարբեր ոլորտներում, ինչպես նաև տրամադրելով փոքր դրամաշնորհներ սեփական գործը սկսելու համար:

Նախատեսվում է նաև ստեղծել վիրտուալ հիմնադրամ, ինչը հնարավորություն կտա արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղեկանալու այն աջակցությունների մասին, որ կարող են ակնկալել հայրենիք վերադառնալիս:

Հավաքի մասնակիցները հույս հայտնեցին, որ ծրագիրը հնարավորություն կտա կամավոր վերադարձողներին գտնել իրենց տեղը Հայաստանում, ինչպես նաև կկանխարգելվի անօրինական միգրացիան:

Ծրագրում ընդգրկվել են ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերը, ինչպես նաև Երևան քաղաքը:

Հիշեցնենք, որ “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագիծը իրականացվում է Եվրամիության եւ Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ:

 People In Need ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին:


 

Հանդիպում

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում 2009 թվականի ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակում  People In Need” (PIN) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կհրավիրի հանդիպում Լոռու մարզի այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր շահագրգռված են համագործակցել վերս նշված նախագծին: 

 People In Need հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին


 

Դասընթաց տարածաշրջանային միգրացիոն կենտրոնների համակարգողների համար:

Եվրոպական հանձնաժողովի և Չեխական կառավարության ֆինանսավորմամբ  “People In Need”  կազմակերպությունը և ՄԱԿ-ի հայկական ասոցացիան  (Armenian UN Association) համատեղ  2009 թվականի փետրվարից իրականացնում է Միգրացիայի և օթևանի ոլորտում երրորդ երկրների հետ համագործակցության թեմատիկ ծրագիրը”:

Ծրագրի շրջանակներում մարտի 23-ից 27-ը Վանաձոր քաղաքում անցկացվեց վերապատրաստման դասընթաց` Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում առաջիկայում ստեղծվելիք տարածաշրջանային միգրացիոն կենտրոնների համակարգողների համար: Դասախոսություններին մասնակցեցին և իրենց դասախոսությունները կարդացին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության Ազգային Տեմպուսի հայասատանյան գրասենյակի, “People in Need”  չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ-ի և Համայնք և իրավոնքՀԿ-ի փորձառու մասնագետները, ովքեր տեսական գիտելիքների մատուցումից բացի անդրադարձ կատարեցին նաև բազմաթիվ գործնական հարցերի շուրջ: Դասընթացի ընթացքում բաժանվեցին տեղեկատվական և կրթական նյութեր, ինչպես նաեւ ցուցադրվեցին միգրացիոն ոլորտին վերաբերվող ֆիլմեր:

“People in Need” հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության կապերի բաժին


 

2009թ.-ի փետրվարից Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ PEOPLE IN NEED” (PIN) չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիաի (Auna) հետ  համատեղ իրականացնում են Միգրացիայի և օթևանի երրորդ երկրների համագործակցության թեմատիկ ծրագիրը”:

 Ծրագիրը կիրականացվի Երեւան քաղաքում, ինչպես նաեւ ՀՀ չորս մարզերում` Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք եւ Լոռի:

Ծրագիրը իր մեջ ներառում է երեք հիմնական տարրեր, որոնք հիմք են հանդիսանում անօրինական միգրացիայի կանխարգելմանը և հնարավորություն կտա վերադարձողներին գտնել իրենց տեղը հայրենիքում:

Ծրագրի հիմնական կետերն են.

1. Կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսք.

 Այս կետը ներառում է այն հնարավոր միջոցները, ինչը հնարավորություն կտան ՀՀ-ի քաղաքացիներին տեղեկանալու ԵՄ-ի երկրների միգրացիոն օրենքներին, ինչպես նաև տեղեկանալ անօրինական միգրացիայի հետևանքների մասին:

2. Վերադարնալ ցանկացողների վերինտեգրում.

 Կամավոր վերադարնալ ցանակցողներին կտրամադրվեն   իրավաբանական և տնտեսագիտական խորհրդատվություն, ՀՀ-ում հնարավոր զբաղվածության մասին տեղեկատվություն (թափուր աշխատատեղեր), ինչպես նաև կլուծվեն հայրենիքում երեխաների կրթության հարցը: Կամավոր վերադարձողներին ինտեգրելու համար կտրամադրվեն փոքր դրամաշնորներ, որպես նախնական կապիտալ սեփական գործ սկսելու համար:

3. Վիրտուալ հիմնադրամի ստեղծում.

 Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա իրականացնելու պոտենցիալ ֆինանսների հայթայթման  վերլուծություն  հայկական սփյուռքում, բացահայտելու համար արդյունավետ ֆինանսների հայթայթման հնարավորությունները եւ դրանց օգտագործումը հայրենիքում: Հիմնադրամի միջոցներից կֆինանսավորվեն համայնքային զարգացման տարաբնույթ ծրագրեր:


 

2008 թվականի օգոստոս ամսից "People in Need" բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Չարենցավան քաղաքում գործում է “Չարենցավանի համայնքային զարգացման կենտրոն” ՀԿ-ն, որի առաքելությունն է ունենալ կայուն զարգացող և ակտիվ համայնք: Կազմակերպության նպատակներն են`

  • Ակտիվացնել քաղաքացիների մասնակցությունը համայնքի կյանքին

  • Ձևավորել ու զարգացնել գործընկերային փոխհարաբերություններ համայնքում գործող կառույցների միջև

  • Նպաստել համայնքի սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացմանը

Կազմակերպությունն ունի իր նպատակների իրականացման համար նախատեսված հատուկ բաժիններ, որոնք են`

  • Սոցիալական

  • Երիտասարդության հարցերով բաժին

  • Իրավաբանական

  • Ընդհանուր զարգացման ծրագրերի բաժին

Հասցեն` Ք. Չարենցավան, Կենցաղի տուն, 6-րդ սենյակ
Հեռախոս` 4-44-05.
E-mail: cdcch@mail.ru
Աշխատանքային ժամերը` 10:00 – 20:00

Կազմակերպության գործունեությանն ավելի մանրամասն տեղեկանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ


 

Հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրի շրջանակներում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 197 մարդ. ՌԴ ԴՄԾ

Հայաստանից Ռուսաստան է մեկնել Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ ՌԴ-ում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագրի 96 մասնակից, ընդ որում, նրանց ընտանիքների անդամներին հաշվի առնելով՝ այդ թիվը կազմում է 197 մարդ, հայտարարեց Հայաստանում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Կանդևը։

2006 թվականի հունիսին ՌԴ նախագահի հրամանագրով հաստատվել է Արտերկրում  բնակվող հայրենակիցների Ռուսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը։

«Հայաստանից մեկնած ամենաշատ թվով մասնակիցները (75 մասնակից և 158՝ ընտանիքի անդամների հետ միասին) ուղևորվել են Կալինինգրադի շրջան, մյուսները  մեկնել են Կալուգայի, Լիպեցկի, Տամբովի և Տյումենի շրջաններ»,- չորեքշաբթի հայտնեց Կանդևը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Այսօրվա դրությամբ ծրագրի իրականացմանը մասնակցում են Ռուսաստանի 12 շրջաններ: Առաջիկայում պետական ծրագրի շրջանակներում  կհաստատվեն Ռուսաստանի ևս մի քանի շրջաններ։

Կանդևի խոսքերով, Պետծրագրին մասնակցելու հայտերի մոտ կեսին ՌԴ սուբյեկտների գործադիր իշխանության իրավասու մարմինները բացասական եզրակացություն են տալիս։

«Մերժումների հիմնական պատճառները խոսակցական ռուսերենի իմացության  ցածր մակարդակն է, նշված մասնագիտություններով զբաղվածության երկարատև բացակայությունը, ներկայացված որակավորման գործնական հմտություններին և կարողություններին անհամապատասխանությունը, որը հայտնաբերվել է գործատուների կողմից հարցազրույցի ժամանակ, ներկայացվող որակավորումը հաստատող փաստաթղթերի բացակայությունը, դիմողների թոշակային և նախաթոշակային տարիքը, որը խոչընդոտում է աշխատանքի և բնակարանային տեղավորմանը, ինչպես նաև թեկնածուների պահանջների ու տարածաշրջանի հնարավորությունների անհամապատասխանությունը»,- պարզաբանեց նա։

Այդ առումով ՄԴԾ ներկայացուցիչն ասաց, որ մասնակցի ընտանիքում կարող են լինել թոշակառուներ, նրա տարեց ծնողները, ում հետ նա ապրում է։

«Ոչ ոք ընտանիքներ չի կործանելու։ Թոշակառուները, ծրագրի մասնակիցների ընտանիքների անդամները կարող են և մասնակցելու են նրանց հետ այդ ծրագրին»,- ընդգծեց Կանդևը։

Նա նշեց նաև, որ Պետծրագիրը գործում է մինչև 2012թ. և քանի որ այն մշակվել է ծրագրային-նպատակային մեթոդի հիման վրա և նախատեսված է որոշակի արդյունք ստանալու համար, ակնկալվում է, որ այդ ժամանակահատվածում բոլոր ցանկացող հայրենակիցները կտեղափոխվեն Ռուսաստան։

«Պետծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլում նախատեսված է դրա ընթացքի մոնիտորինգ, որի արդյունքների հիման վրա եզրահանգումներ կարվեն դրա արդյունավետության վերաբերյալ և համապատասխան առաջարկներ կմտցվեն այն շարունակելու կամ վաղաժամկետ կատարման մասին»,- պարզաբանեց նա։


 

Հայաստանի անձնագրերի և վիզաների համակարգն արմատապես կբարեփոխվի. Ոստիկանության պետ

ԵՐԵՎԱՆ/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի անձնագրերի և վիզաների համակարգին արմատական փոփոխություններ են սպասվում, ասաց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը։

«Անցկացվող բարեփոխումները հիմնականում վերաբերվում են վարչարարության համակարգին, քանի որ հիմնական խնդիրը նոր անձնագրեր տրամադրելն է, դրանց ժամկետների երկարացումն է, վավերականության կնիքի տրամադրումն էե, - ասաց Սարգսյանը հինգշաբթի՝ կառավարական ճեպազրույցի ժամանակ։

Ոստիկանության պետի խոսքերով, ավելի վաղ ավելորդ քաշքշուկների դեպքեր են գրանցվել, աշխատակիցները քաղաքացիներին անհարմար դրության մեջ են դրել՝ խոստանալով լուծել նրանց խնդիրները՝ հօգուտ իրենց։ «Ես ամոթով եմ խոսում այդ մասինե, - ընդգծեց նա։

Այժմ, ինչպես հավաստիացրեց Սարգսյանը, կփակվեն բոլոր սողանցքները, և աշխատակիցները չեն կարողանա ինքնակամ գործել, ավելորդ քաշքշուկներ ստեղծել քաղաքացիների համար։

Նա ասաց, որ քաղաքացին կկարողանա լուծել իր բոլոր խնդիրները անձնագրային բաժնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե գերատեսչություններից լրացուցիչ տեղեկատվության հարցում չպահանջվի։

Ոստիկանության պետը նաև նշեց, որ աշխատանքներ կիրականացվեն՝ անցկացվող բարեփոխումների վերաբերյալ բնակչությանը իրազեկելու ուղղությամբ։ Նա հիշեցրեց, որ բարեփոխումները սկսվել են համակարգում կադրային փոփոխություններից։

«Անձնագրային բաժինների բոլոր պետերը կփոխարինվեն։ Իհարկե, լավ աշխատակիցները, որոնք չեն արատավորել Ոստիկանության պատիվը, կտեղափոխվեն հարևան բաժիններ։ Վատ աշխատողներն էլ պարզապես կազատվեն պաշտոններիցե, - նշեց նա։

Սարգսյանը տեղեկացրեց, որ անձնագրային համակարգում կան բավական շատ ոստիկան-աշխատակիցներ, ովքեր երկար տարիներ աշխատել են անձնագրերի և վիզաների համակարգում և ցանկանում են իրենց կարիերան ավարտել հենց այդտեղ։

«Սա ինձ համար ընդհանրապես անհասկանալի է։ Տղամարդ-ոստիկանը պետք է իրեն փորձի ոստիկանության ծառայությունում, ինչը վայել է տղամարդուն, այլ ոչ թե ունենալով ֆիզիկական լավ տվյալներ՝ աշխատել անձնագրերի վարչությունումե, - ընդգծեց նա:

Նա տեղեկացրեց, որ անձնագրերի համակարգում կավելացվի կանանց թիվը, ովքեր տղամարդկանցից արդյունավետ են աշխատում։   


ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՅՏՆԻ ՉԻ

Միգրացիայի վիճակն այս պահին բավական դժվար է գնահատել, որովհետեւ հավաստի տեղեկատվություն չկա,- ՚"Հաայաստանի աշխատանքային միգրացիայի արդյունավետ կառավարումՄիգրացիա եւ զարգացում եւ Միգրացիա եւ դրամական փոխանցումներ" թեմաներովվ սեմինար-քննարկմանը "Ա1+"-ին ասաց ազգային փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նա նկատեց, որ հաշվառումն իրականացվում է պաշտոնական մարմինների կողմից ժամանումների եւ մեկնումների միջոցով, սակայն կա մի պայման, որը պետք է բավարարվի, որ այդ հաշվառումը լինի ամբողջական եւ հավաստի. "Պայմանն այն է, որ ամեն մեկը մեկնելիս լրացնի մեկնման եւ ժամանման կտրոն: Այս կամ այն պատճառներով դա չի կատարվում եւ մեր մոտ գրանցվում է միայն արտաքին միգրացիոն շարժման մի փոքր մասը: Մյուս կողմից փորձ է արվում ներկայացնել այդ միգրացիոն շարժը ուղեւորահոսքերի գնահատման միջոցով, ինչը դժվար է կոչել միգրացիայի հաշվում":

Ըստ Ռուբեն Եգանյանի` եթե միգրացիայի վիճակը սահմանային հատումներով դատենք, ապա վերջին մի քանի տարիներին դրական մնացորդով է ընթացել միգրացիայի երեւույթը. . "Չակերտավոր միգրացիա, քանի որ տվյալ դեպքում չի կարելի հստակ անվանել միգրացիա: Պաշտոնական գրանցման համակարգը ցույց է տալիս շատ աննշան նվազման տեմպեր ժամանողների թիվը մեկնողների թվից, որը կազմում է 6000-7000 մարդ` բացասական միգրացիոն սալդո, որը համապատասխանություն չունի": Նա կարծում է, որ այդ թվերը ընդամենը պաշտոնական գրանցվածներն են, իսկ ով չի գրանցվել, մնացել է տեսադաշտից դուրս:

Նա, օրինակ, վտանգավոր է համարում վալյուտայի արժեզրկման երեւույթը, հողերի խոշորացումը եւ այլն: : "Վտանգավոր է վալյուտայի արժեզրկման վերջին մի քանի տարիների երեւույթը,  որը ստիպում է դրսից գումար ուղարկողներին անընդհատ մեծացնել այդ գումարի քանակը նրա համար, որ այստեղի հարազատները, ընտանիքի անդամները գոյատեւեն: Հնարավոր է , որ ինչ-որ մի պահ այդ մարդկանց համբերությունը հատվի, հաշվարկ անեն եւ տեսնեն, որ ավելի հեշտ է այդ գումարով հարազատներին բերեն իրենց մոտ, քան թե ուղարկեն գումար",- օրինակ է բերում Ռուբեն Եգանյանը: : "Հիմնականում մեկնում են ՌԴ, քանի որ վիզային ռեժիմ չկա, բացի դրանից կա նաեւ նախկին Սփյուռք եւ 90-ական թվականներից գնացածների մեծ զանգված: Չկա լեզվային արգելքներ եւ պակաս է ընդունող երկրի օրենսդրական ճնշումը",-նշեց Ռուբեն Եգանյանը:

Ի դեպ, ուղեղների արտահոսք հասկացողությունը, ըստ Ռուբեն Եգանյանի, անընդհատ ընթացքի մեջ է, սակայն փոքր ծավալներով: Իսկ "Առաջադեմ սոցիոլոգիական տեխնոլոգիաներ" կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մինասյանը իր խոսում նշեց, որ ուղեղների արտահոսքի մասին որպես սուր պրոբլեմի մասին խոսելը սխալ է, ավելի ճիշտ է մարդկանց արտահոսք անվանել. . "Այդ մարդիկ ցանկացած առումով պետության համար կորուստ չեն հանդիսանում,  այլապես նրանք կօգտագործվեին Հայաստանի տնտեսությունում: Նրանց 30 տոկոսը այստեղ գործազուրկ է եւ պետության մեջ նրանց կարիքը չկա":

Աննա Մինասյանը շեշտեց, որ Հայաստանում չունենք քաղաքականություն, որը կնպաստի միգրանտների փորձի փոխանակում երկրի համար որեւէ բան անելու համար, բացի նրանց ուղարկած տրանսֆերտներից. "Դրանից զատ ոչինչ չենք անում պոտենցիալը օգտագործելու համար":

http://www.a1plus.am/amu/?page=&iid=62755



Միգրացիոն ֆեդերալ ծառայությունը մշակել է քաղաքացիության հետ կապված ֆունկցիաների իրականացման ծրագիր ՌԴ-ի քաղաքացիության հաստատման, ձեռք բերման, մերժման կամ փոփոխման մասին:

“Միգրացիոն ֆեդերալ ծառայությունը շարունակում է ցիվիլ հարաբերությունները այն քաղաքցիների հետ, ովքեր դիմում են այս կամ այն պետական ծառայության համար”, - նշում է հրատարակչությունը, որը հրապարակում է տվյալ ծրագիրը:

Նշված ծրագիրը որոշում է, թե ուր պոտք է դիմեն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպիսի փաստաթղթեր ներկայացնեն, ինչ հիմունքներով նրանց փաստաթղթերը կարող են չընդունվել, ինչպես նաև ներկայացվում է Միգրացիոն Ֆեդերալ ծառայության ենթաբաժանմունքների ողջ գործունեությունը, այս կամ այն ծառայության իրականացման ժամկետը: 

Մանրամասները` http://www.rian.ru/politics/20080416/105169511.html


 

Ուկրաինան համաձայնգիր է կնքել աշխատանքային միգրացիոն հոսքերի փոխադարձ վերահսկման և կարգավորման մասին այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են` Ադրբեջան, Բելոռուս, Հայաստան, Լատվիա, Լիտվա և այլն: 

Այդ մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան անցկացված սեմինարներից մեկի ժամանակ: Տվյալ սեմինարը կազմակերպվել էին Միգրացիայի Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Ուկրաինայում:

 Մանրամասները` http://job.ukr.net/news/2008/03/18/24285/


 

Չեխական “People in Need” ընկերության Հայաստանյան առաքելությունը իր զարգացման ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում աջակցել է կավի արհեստանոցի, կարի և կահույքի արտադրամասերի բացմանը, որոնք խթանում են աղքատության կրճատմանն ու զարկ տալիս համայնքի զարգացմանը: Նրանք թույլ են տալիս առաջարկել Ձեզ մեր արտադրանքը Ձեր հետագա ծրագրերի իրականացման, ինչպես նաև անձնական օգտագործման համար: Մեր ապրանքատեսակները պատվիրելով` Դուք կաջակցեք վերը նշված արհեստանոցի և արտադրամասերի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ապրանքատեսակների պատվերներով և սպասարկումով զբաղվում է “People in Need” ընկերությանը կից գործող «Երջանիկ Ապագա» ՍՊԸ-ն:


 

Երկրում առաջ եկած սոցիալ-հոգեբանական իրավիճակի կայունացմանը օգնության ձեռք մեկնելու նպատակով <<Ս. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն>> հասարակական կազմակերպության տնօրեն Լևոն Ներսիսյանը իր պաշտոնական նամակով դիմել է ՀՀ նախագահին (նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ): Ի պատասխան պարոն Ներսիսյանի նամակին ՀՀ մեծարգո նախագահը նշել է, որ ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել <<Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի 2-րդ կետով նախատեսված ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը և միջոցառումների ցանկը մշակելու նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ(պատասխան նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ): 


 

Վերջերս “People in Need” ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները հանդիպում ունեցան “Օրրան” ԲՀԿ-ի աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում խոսվեց սոցիալապես անապահով ընտանիքների և նրանցում ապրող երեխաների մասին:  “Օրրան” ԲՀԿ-ն իր կառույցի ներսում ունի ատամնաբուժական կենտրոն, որն անվճար օգնություն է հատկացնում նման երեխաներին: Քանի որ “People in Need” կազմակերպությունը իր ծրագրերի իրականացման ընթացքում  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում և Մեղրաձոր գյուղում ժամանակ առ ժամանակ անդրադարձել է նաև անապահով և հաշմանդամ երեխաներին ու կազմակերպել է տարբեր միջոցառումներ նրանց համար, ուստի պայմանավորվածություն ստեղծվեց այն մասին, որ Չարենցավան քաղաքի և Մեղրաձոր գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներից այն երեխաները, ովքեր ունեն խնդիրներ` կապված ատամների հետ,կբերվեն Երևան և նույնպես կստանան անվճար օգնություն այդ ոլորտում: Հուսանք, որ Համագործակցությունը սկիզբ կդնի “People in Need” ընկերության և Օրրան ԲՀԿ-ի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:


Եթե որոշել եք մեկնել արտերկիր, ապա ծանոթացեք այդ երկրում գործող միգրացիոն օրենքներին` օգտվելով մեր ինտերնետային ծառայությունից և ստացեք անվճար խորհրդատվություն տեղում կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով  010585344:


Հարգելի գործընկերներ`
  Եթե Ձեր գործունեությունը լի է հետաքրքիր իրադարձություններով, հանդիպումներով, միջոցառումներով, կամ Դուք պարզապես ցանկանում եք հասարակայնացնել Ձեր տեղեկատվությունը, ապա յուրաքանչյուր ամսվա 25-ին ուղարկեք մեզ նյութեր: Մենք հաճույքով կտեղադրենք դրանք Հասարակական կազմակերպությունների մասին տեղեկագիր էլեկտրոնային ամսաթերթում:


 

Նորություններ

Հայտարարություն

"People in Need" չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն ու   ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական Հանձնաժողովի և Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող "Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" նախագծի շրջանակներում հայտարարում են Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ ...

Տեղեկատվություն

“Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների  համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում Չարենցավան քաղաքում ավարտվեցին  ...

Նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանի գյուղերում իրականացնել զարգացման ծրագրեր

Գեղարքունիքի մարզում “People In Need” ընկերությանան հայաստանյան մասնաճյուղի կողմից ընտրվել է Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ ընկերության ղեկավար Էդուարդ Սարկիսյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռիտա Հովհաննեսյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել տարածաշրջանի 11 համայնքապետերի և լայն հասարակության հետ ...

Հայտարարություն

2009 թվականի փետրավարի 1-ից “PEOPLE IN NEED” ընկերության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն այժմ գործում է ...

Եթե որոշել եք մեկնել արտերկիր, ապա ծանոթացեք այդ երկրում գործող միգրացիոն օրենքներին` օգտվելով ...


Նորրությունների Արխիվ